ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ֆրանսիայի կառավարությունը բիզնեսին 45 միլիարդ եվրո է հատկացրել

Ֆրանսիայի կառավարությունը բիզնեսին 45 միլիարդ եվրո է հատկացրել
19.03.2020 | 13:07

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը RTL ռադիոկայանի եթերում մարտի 17-ին հայտարարել է, որ կառավարությունն անհապաղ բիզնեսին ու ձեռնարկությունների աշխատակիցներին աջակցելու համար 45 միլիարդ եվրո է հատկացնում: Բրյունո Լե Մերն ընդգծել է, որ «սանիտարական պատերազմին» զուգահեռ նաև «տնտեական ու ֆինանսական պատերազմ» է, որ լինելու է երկար ու դաժան: Covid-19 կորոնավիրուսի տարածման պատճառով Ֆրանսիայի իշխանությունները մարտի 17-ից սահմանափակել են քաղաքացիների տեղաշարժը: Տնտեսությունը դանդաղել է՝ շատ ձեռնարկություններ արդեն մի քանի շաբաթ վնասներ են կրում: Պանդեմիայի պատճառով Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը փոքր ձեռնարկությունների համար ստեղծելու է առանձին հիմնադրամ՝ «Համերաշխության»՝ նվազագույնը 1 միլիարդ եվրոյով, որից աջակցություն կստանան այն ձեռնարկությունները, որոնց տարեկան շրջանառությունը 2020-ի մարտին 70% անկում է ապրել: Բրյունո Լե Մերը հույս է հայտնել, որ տնտեսությունը պանդեմիայից հետո արագ կվերականգնվի: Բիզնեսին աջակցության միջոցառումների մասին օրերս հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա խոստացել է, որ իշխանությունները ոչ մի ընկերության սնանկացում թույլ չեն տա: Բոլոր ձեռնարկությունների համար դադարեցված են հարկերի, տարածքի վարձակալության, էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի վարձերի մուծումները: Պետությունը ստեղծում է 300 միլիարդ եվրոյի հիմնադրամ՝ ընկերությունների բանկային վարկերի երաշխավորման համար: Բրյունո Լե Մերի խոսքով՝ եվրոպական մակարդակով վարկերը կերաշխավորվեն 1 տրիլիոն եվրոյով:
RFI


Հ.Գ. Մարտի 17-ից Փարիզի օպերայի և Culturebox կայքում կարելի է անվճար դիտել բոլոր ներկայացումները՝ հաղորդում է Le Figaro-ն: Ամեն ներկայացում 6 օր կցուցադրվի: Առաջինը ցանցում 19.30-ին (Փարիզի ժամանակով) հայտնվեց ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան Վենսեն Յուգի բեմադրությամբ: Ներկայացումը պետք է բեմադրվեր Օպերա Բաստիլում մինչև ապրիլի 10-ը, բայց կորոնավիուսի պատճառով ներկայացումները հետաձգվել են: «Մենք ուզում ենք բոլոր դեպքերում պահպանել հանդիսատեսի հետ կապը այս բարդ ժամանակներում»՝ հայտարարել է Փարիզի օպերայի մամլո քարտուղար Մարտեն Կուլոնը: «Մանոնը» Փարիզի օպերայի կայքում կարելի է դիտել մինչև մարտի 22-ը: Մարտի 26-29-ը՝ «Դոն Ժուանը»: Մարտի 30-ից ապրիլի 5-ը՝ «Կարապի լիճ» բալետը: Ապրիլի 6-12-ը՝ «Սևիլյան սափրիչը»: Ապրիլի 13-19-ը՝ օմաժ ներկայացում Ջերոմ Ռոբինսին: Ապրիլի 20-26-ը՝ «Հոֆմանի հեքիաթները»: Ապրիլի 27-ից մայիսի 3-ը՝ «Կարմենը»:


…Ֆրանսիան մնում է Ֆրանսիա:
Երել «Շանթին» հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. «Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Մենք փաթեթ ենք պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»: Վարչապետը նշեց, որ կառավարությունը լուրջ խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը. «Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ